Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը արգելել է Զելենսկու մասնակցությամբ ֆիլմի ցուցադրությունը
Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը (Գոսկինո) 2019թ. արգելք է դրել Ուկրաինայում հինգ ֆիլմի ցուցադրման և տարածման վրա: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:
Արգելված ֆիլմերից միայն երկուսն են արտադրվել Ռուսաստանում: Հետաքրքիր է, որ ֆիլմերից մեկում («առաջին 8 ժամադրությունները» 2012թ. արտադրության) նկարահանվել է Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ֆիլմը, իհարկե, նրա պատճառով չէ, որ արգելվել է: Ֆիլմի բախտը չի բերել նրանով, որ ևս մեկ գլխավոր դերում խաղացել է ռուս հեռուստահաղորդավարուհի, Comedy Woman-ի աստղ Եկատերինա Վարնավան, որը, ի դեպ, առանց որևէ խնդիրների մինչև 2017թ. շոու էր վարում ուկրաինական «Նոր ալիքում»:
Վարնավայի «մեղքը» ավանդական է. նա հյուրախաղերով մեկնել էր Ղրիմ: Միևնույն ժամանակ, բացի հյուրախաղերի վայր լինելուց, Ղրիմում անցել է դերասանուհու մանկությունը:










