Հրաձգություն Գերմանիայում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

03:21 • 20.02.20

Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է մահացել, ևս 5-ը տուժել է: Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Известия-ի փոխանցմամբ՝ պարբերականը հայտնում է, որ տղամարդը կրակ է բացել տեղի բարերից մեկում, ինչից հետո՝ քաղաքի հրապարակներից մեկում:

Սկզբում հաղորդվում էր 4 զոհի մասին:

Այլ աղբյուրներից հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է ձերբակալել կրակոցների հեղինակին: