Հայտնի է, թե ինչը կարող էր դառնալ Մագադանում ինքնաթիռի կործանման պատճառ
ՌԴ «Մագադան-13» օդանավակայանում ԱՆ-2 ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ թռիչքի ժամանակ օդաչուի սխալը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Նշվում է նաև, որ օդանավն անցել է նախաթռիչքային ստուգում:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ մասնավոր ինքնաթիռը պատկանում էր «Т-цемент» ընկերությանը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռում կործանման պահին 14 մարդ կար, նրանցից 2-ը անձնակազմի անդամներն են: Ինքնաթիռը թռիչքից հետո կոշտ վայրէջք է իրականացրել: ԱՆ-2-ը պետք է իրականացներ դեպի Սեյմչան ավան թռիչքը:
7 մարդ հոսպիտալացվել է:










