Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խոշոր գործողություն են իրականացրել` ձերբակալելով շրջանի ղեկավարի

15:36 • 20.02.20

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր` փետրվարի 20-ին, Նեվթեչալայի շրջանի գործադիր իշխանության շենքում խոշոր գործողություն են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Տեղեկության համաձայն` կան ձերբակալվածներ: Ադրբեջանական Unikal.org կայքը տեղեկացնում է, որ շրջանի գործադիր իշխանության ղեկավար Իսմայիլ Վելիևը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին:

Մեկ այլ վարկածով` Վելիևը ձերբակալվել է փետրվարի 9-ին երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական շրջանների աշխատանքներին միջամտելու համար: