Տարեց բրիտանացին բռունցքների օգնությամբ ստիպել է փախուստի դիմել կողոպտել փորձող տղամարդուն (տեսանյութ)

19:28 • 20.02.20

Մեծ Բրիտանիայում թոշակառու տղամարդը մերկ ձեռքերով պայքարել է կողոպտիչի դեմ: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, միջադեպը դեղի է ունեցել Քարդիֆ քաղաքում:

Օրվա մութ ժամերին տեղի ունեցած միջադեպը ֆիքսել են վերահսկման տեսախցիկները: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է 77-ամյա տղամարդը գումար հանում բանկոմատից: Երբ նա հեռանում է սարքից, նրան է մոտենում մեկ այլ տղամարդ, որը հանկարծակի հարձակվում նրա վրա:

Կողոպտիչը տարեց բրիտանացու կոկորդին ինչ-որ իր է մոտեցնում, որը նման է ոչ մեծ ածելու: Տարեց տղամարդն իրեն չի կորցրել և նույնպես գրոհել է: Նրանք մի քանի անգամ հարձակվում են մեկը մյուսի վրա, և ծերունին հասցնում է մի քանի հարված հասցնել երիտասարդին, որն արդյունքում փախչում է:

Ոստիկանությունը սկսել է որոնել հարձակումն իրականացնողին: