ԱՄՆ-ում 55 տարի որպես դպրոցական ավտոբուսի վարորդ աշխատած ամերիկացուն կթաղեն հատուկ նրա պատվերով պատրաստված «ավտոբուսանման» դագաղով (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեսոտա նահանգում փորձառու դպրոցական ավտոբուսի վարորդին կհուղարկավորեն նրա իսկ պատվիրած դագաղով: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Գլեն Դևիսը Մինեսոտայի Գրենդ Մեդոու դպրոցական շրջանում 55 տարի աշխատել է որպես դպրոցական ավտոբուսի վարորդ, աշակերտները նրան դիմում էին «Գլեննի»:
Նա շատ էր սիրում իր աշխատանքը և ցանկանում էր, որ այն հնարավորինս շատ լինի:
Դևիսը կարգադրել էր, որ իր մահից հետո իրեն թաղեն այնպիսի դագաղով, որն իր տեսքով նման կլինի իր վարած դպրոցական ավտոբուսին:
Դևիսը մահացել է փետրվարի 15-ին, 88 տարեկանում և կհուղարկավորվի կենդանության օրոք իր պատվերով պատրաստված դագաղով:
Դպրոցական ավտոբուսի վարորդի աշխատանքն ավարտելուց հետո նա վերադառնում էր իր մյուս` ֆերմերի աշխատանքին:
«Նա հաճույք էր ստանում երեխաներից և այնքան շատ էր ավտոբուս վարում»,-ասել է նրա դուստրը` Լիզա Հոջը:
Դևիսը կարծում էր, որ ավտոբուսային դագաղն իր ինքնության հիանալի դրսևորում կլինի և կներկայացնի սերն իր կյանքի մասնագիտության նկատմամբ: Գաղափարը վարորդի գլխում ծագել էր իր փեսաներից մեկի` Սթիվ Դարսթի հետ զրույցի արդյունքում: Դարսթը գրաֆիկական դիզայնի բիզնես ուներ և ավտոբուսային դագաղը տեսել էր ամսագրերից մեկում:
Դևիսի թաղման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը:
Չնայած որ տխուր արարողություն է լինելու` վարորդի դուստրը կարծում է, որ տրամադրությունը կթեթևանա ավտոբուսային դագաղի տեսքից, որով Դևիսը կկատարի իր վերջին «ուղևորությունը»:












