Նվազագույնը 60 մարդ է տուժել Կանադայում 200 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

02:47 • 20.02.20

Կանադայի Մոնրեալ քաղաքում նվազագույնը 60 մարդ է տուժել 200 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով, որը տեղի էր ունեցել մայրուղի 15-ում: Այս մասին հաղորդում է Известия-ն՝ հղում տալով տեղի լրատվամիջոցներին:

Radio Canada-ի հաղորդմամբ՝ տուժածներից 9-ը լուրջ վնասվածքներ են ստացել, 2 մարդ ծայրահեղ վիճակում է:

Զանգվածային ավտովթարի մասնակից են դարձել ոչ միայն թեթև մարդատար մեքենաները, այլև տասնյակ բեռնատարներ և ավտոբուսներ, այդ թվում՝ դպրոցական ավտոբուս: Քվեբեքի տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բոննարդելի խոսքով՝ ավտովթարի պատճառ է դարձել ուժգին ձնաբուքը:

Դեպքի վայրում արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատանքներ են տանում: