Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2029-ի. մոտ 10 հազար մարդ բուժվել է

05:39 • 20.02.20

Չինաստանի Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվ հասել է 2029-ի: Այս մասին հաղորդում է տեղի առողջապահության շրջանային հանձնաժողովը, գրում է RT-ն:

Նշվում է, որ վարակվածների թիվը անցել է 60 հազարը (62 031):

Ընդ որում, ավելի քան 10 հազար հիվանդ արդեն լավացել է:

Նախօրեին հաղորդվում էր նահանգում 1921 զոհի մասին: