Լիբիայի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են և բենզինի դեֆիցիտ. լցակայաններում երկար հերթեր են

03:58 • 20.02.20

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ավտոմեքենաների վառելիքի դեֆիցիտը զգալիորեն նկատելի է: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:

«Երեքշաբթի իրավիճակը սրվել էր: Լիբիական ազգային բանակը կրակ է բացել Տրիպոլիի նավահանգստի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել, 5-ը տուժել են: Բայց այսօր իրավիճակը նորմալ է, հանգիստ: Կրակոցներ չկան»,- ընդգծել է լրատվամիջոցի աղբյուրը:

Միևնույն ժամանակ, ТАСС-ի զրուցակցի խոսքով, « Տրիպոլիում բենզինի հետ կապված խնդիրներ են առաջացել: Բենզալցակայանների մոտ երկար հերթեր են: Որոշ լցակայաններ ընդհանրապես փակ են»:

Հայտնի է, որ բենզինի դեֆիցիտը կշարունակվի անորոշ ժամանակ:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ Տրիպոլիում նաև էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են: Խանութներում պարենամթերքի պակաս չկա: