Պանամայում 5 տոննա կոկաին տեղափոխող սուզանավ են կալանել (տեսանյութ)
Պանամայում կալանվել է 4 կոլումբացիներից բաղկացած անձնակազմով սուզանավ, որը 5 տոննա թմրանյութ էր տեղափոխում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Պանամայի Senan ազգային օդածովային ծառայությանը:
«Senan-ն ավելի քան 5 տոննա թմրանյութ է առգրավել Բոկաս դել Տորոյից հյուսիս-արևելք գտնվող նավից: Գործով ձերբակալվել է Կոլումբիայի 4 քաղաքացի»,-տեղեկացրել է ծառայությունը Twitter-ում և տեսանյութ է հրապարակել:
Senan-ի մեկ այլ զեկույցի համաձայն՝ Պանամայի ջրերում պարեկային և նավարկության վերահսկման գործողությունները համակարգվում են կոլումբական զինված ուժերի հետ:
Սոցիալական կայքերի օգտատերերն օդածովային ուժերի հրապարակումների մեկնաբանություններում նշել են, որ սա այս տեսակի ամենախոշոր նավն է, որ կալանվել է ռեկորդային քանակությամբ անօրինական բեռով:
Կոկայի թփերի համաշխարհային պլանտացիաների 90%-ը կենտրոնացած է, այսպես կոչված, «Անդյան նարկոեռանկյունում», որի մեջ մտնում են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան: Ոչ մեծ քանակությամբ կոկայի թուփ աճում է Պանամայում, Էկվադորում, Վենեսուելայի հարավ-արևմուտքում և Բրազիլիայի հյուսիս-արևելքում:
Cinco toneladas decomisaron las autoridades en una embarcación sumergible al noreste de la provincia de Bocas del Toro. Se aprehendieron a 4 colombianos. pic.twitter.com/lbppW77GtA
— FRECUENCIA INFORMATIVA (@frecuenciainfo1) February 19, 2020










