«Հույսի ավան» թաղամասի բնակիչները Կառավարության դիմաց պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, սևազգեստ մայրերը՝ զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն (տեսանյութ)

11:57 • 20.02.20

Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ էին անում։ Մասնավորապես «Հույսի ավան» թաղամասի բնակիչները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ։ Բնակիչները մտահոգություն ունեն, որ իրենց կարող թաղամասից դուրս հանել։ Նշենք, որ թաղամասը նախատեսված է անապահով և բազմազավակ ընտանիքների համար։

Կառավարության դիմաց էին նաև սևազգեստ մայրերը, որոնք պահանջում են իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն։