Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են Ուհանից մարդկանց տարհանում (լուսանկար, տեսանյութ)
Համացանցում օդանավում արված տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են չինական Ուհան քաղաքից մարդկանց տարհանում, հայտնում է korrespondent.net կայքը` հղում տալով «Երիտասարդ լրագրողի բլոգ» թելեգրամյան ալիքին:
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են պաշտպանիչ հագուստներով մարդիկ տարհանվածներին արկղեր բաժանում: Ենթադրվում է, որ դրանց մեջ սնունդ կամ պաշտպանական միջոցներ են:
Օդանավի բոլոր ուղևորները պաշտպանիչ դիմակներ են կրում: Ինչպես հայտնի է` ինքնաթիռը մեկ ժամից ավելի պտտվել է Ուկրաինայի երկնքում, որից հետո վայրէջք է կատարել Բորիսպոլի օդանավակայանում` լիցքավորման համար:
Այնուհետև այն ուղևորվել է Խարկով քաղաք, որից հետո տարհանվածներին կտեղափոխեն բժշկական կենտրոններ:
Այս նպատակով Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը 7 ավտոբուս է պատրաստել և աշխատանքներին 33 փրկարար ներգրավել:
Տեսանյութը` այստեղ:










