Ամերիկացուն մեկ օրվա մեջ երեք անգամ ձերբակալել են և բաց թողել
Նյու Յորքում ոստիկանությունը մեկ օրվա մեջ երեք անգամ ձերբակալել է նույն մարդուն: Դեպքը տեղի է ունեցել նահանգում գրավի դիմաց ազատ արձակելու մասին օրենքի բարեփոխման պատճառով: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:
Առաջին անգամ ամերիկացին ձերբակալվել է առավոտյան ժամը 9-ին`խանութից գողություն անելու կասկածանքով: Տղամարդը դատարան ներկայանալու ծանուցում է ստացել և ազատ արձակվել:
Ժամը 14:30-ին նա կրկին ձերբակալվել է ենթադրյալ հարձակման կասկածանքով և կրկին ազատ արձակվել: Երրորդ անգամ նրան ձերբակալել են երկու ժամ անց: Նյու Յորքի բնակիչն աղյուսով հարվածել է ինչ-որ մեկին: Նրան երրորդ ծանուցումն են տվել և կրկին ազատ արձակել:
Նյու Յորքի ոստիկանների արհմիությունը գործընկերների պահվածքը բնութագրել է որպես «բռնիր-բաց թող» խաղ:
Նշվում է, որ ամերիկացին հարուստ հանցավոր անցյալ ունի` ավելի քան 50 դրվագ:
Գրավի դիմաց ազատ արձակման մասին օրենքի բարեփոխումը Նյու Յորք նահանգում ենթադրում է կասկածյալների ազատ արձակում` մինչ գործի լսումը դատարանում:










