«Դենիս» փոթորկի հետևանքով հեղեղվել է Ջորջ և Ամալ Քլունիների` 12 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը (լուսանկարներ)

10:42 • 21.02.20

Միացյալ Թագավորությունում «Դենիս» փոթորկի հետևանքով հեղեղվել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝  լիբանանա-բրիտանացի իրավաբան Ամալ Քլունիի՝ Անգլիայի Բերքշիրի կոմսությունում գտնվող 12 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը, որոնց արբանյակային լուսանկարները երեկվանից մեծ տարածում են գտել համացանցում, գրում է Daily Mail-ը:

Թեմզա գետը դուրս է եկել ափերից՝ ջրի տակ առնելով հոլիվուդյան զույգի թենիսի կորտը, ծածկապատշգամբը և մարգագետինների մեծ մասը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տունը կառուցվել է 17-րդ դարում: Շքեղ առանձնատունն ավելի վաղ տուժել էր 2016 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից։

Հոլիվուդյան աստղն ու մարդու իրավունքների պաշտպանն իրենց երկվորյակների հետ այդ առանձնատուն են տեղափոխվել 2016 թվականին՝ 18-ամսյա ինտենսիվ վերանորոգումից հետո:

Քլունին առանձնատունը ձեռք է բերել 2014 թվականի սեպտեմբերին՝ 7,5 մլն դոլարով:

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ այսօր սպասվում են առատ տեղումներ, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ հեղեղումների:

 

Image result for George and Amal Clooney's mansion is surrounded by flood water in shocking aerial photos showing the £12m Grade-II listed home submerged after Storm Dennis - as forecasters warn eight inches of SNOW is on the way

Image result for Aerial pictures emerged yesterday showing flooding in the grounds of George and Amal Clooney's mansion in Sonning, Berkshire.

Image result for Aerial pictures emerged yesterday showing flooding in the grounds of George and Amal Clooney's mansion in Sonning, Berkshire.

George Clooney suffers from flood damage to his Berkshire mansion. The estate in Sonning on the banks of the Thames has been hit badly by the recent bad weather

Aerial images show the extent of flooding in Hereford, Herefordshire, on Monday after the nearby river burst its banks over the weekend

Image result for Amal and george clooney