Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

19:07 • 21.02.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը:  Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Հիշեցնենք, որ Երվանդ Մանարյանը մահացել է երեկ՝ 96 տարեկան հասակում: