Երևանի Աճառյան փողոցում «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը և սահելով հայտնվել դաշտում. կան տուժածներ

12:16 • 21.02.20

Փետրվարի 21-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Hyundai Accent մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Բ., ծնված  1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և սահելով հայտնվել դաշտում:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յուրա Կ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Մհեր Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Յուրա Կ.-ինը՝ ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: