Պորտուգալիայի խորհրդարանը պաշտպանել է էվթանազիայի մասին օրենքը

15:40 • 21.02.20

Պորտուգալիայում էվթանազիայի օրինականացման մասին օրենքը պաշտպանել է երկրի օրենսդիր ժողովը: Այս մասին հայտնել է El Pais պարբերականը:  

Ինչպես նշում է թերթը, սա հարցի վերաբերյալ երկրորդ քվեարկությունն էր: Այնուհետև փաստաթուղթը վերանայելու և ուղղումներ է մտցնելու հատուկ խորհրդարանական հանձնաժողովը: Դրանից հետո այն ուժի մեջ կմտնի։

Անբուժելի հիվանդներին բուժանձնակազմի օգնությամբ էվթանազիայի հնարավորություն ընձեռելու թույլտվությունը խնդրել են մի քանի հասարակական կազմակերպություններ: Խորհրդարան են ներկայացվել խնդրագրեր, որոնցից մեկը ստորագրել են հարյուրավոր բժիշկներ:

Նշվում է, որ մինչ այդ էվթանազիայի օրինականացման հարցը դրվել էր հանրաքվեի: Այս օրինագծին աջակցել է երկրի բնակիչների 50,5 տոկոսը, հարցվածների մեկ քառորդը դեմ է արտահայտվել, իսկ մյուսները՝ չեզոքություն են ցուցաբերել:

Պորտուգալիայի կաթոլիկ եկեղեցին դեմ է էվթանազիայի օրինականացմանը:

Էվթանազիան արդեն օրինականացվել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Բելգիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները: