Ուկրաինայում բախումներ են սկսվել կորոնավիրուսի տարածման հետևանքով Չինաստանից տարհանված քաղաքացիների ժամանման պատճառով. կա 9 տուժած, 8-ը՝ իրավապահ (տեսանյութ)
Ուկրաինայի Պոլտավյան շրջանում 9 ոստիկան և 1 քաղաքացի դիմել են բուժօգնության Չինաստանից տարհանված հայրենակիցների ժամանման հետ կապված իրավապահների և ցուցարարների միջև բախումներից հետո: Այս մասին հաղորդել է Ազգային ոստիկանությունը, նշում է Life.ru-ն:
Իրավապահ մարմինների աշխատակիցները առավելագույն միջոցներն են ձեռնարկել ավտոբուսով ժամանած ուկրաինացիների պաշտպանության համար և ուղեկցել են նրանց:
Զանգվածային անկարգությունները դադարեցնելու համար իրավապահները ֆիզիկական ուժ են կիրառել, քանի որ ագրեսիվ տրամադրված տեղաբնակները սկսել են քարեր նետել, իսկ նրանցից մեկը փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել ուժայիններին:
Ներկայումս այս առիթով 2 քրեական գործ է հարուցվել:










