ԱՄՆ Տեխաս նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

03:13 • 21.02.20

ԱՄՆ Տեխաս նահանգի Քոլմեն շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Abilene Reporter News պարբերականը՝ հղում տալով նահանգի Հասարակական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ֆրեդ Բիդլին:

Beechcraft Super King Air B200 ինքնաթիռը ռադարներից կորել էր նախօրեին առավոտյան (երևանյան ժամանակով՝ հինգշաբթի, 16:00) Աբիլին քաղաքի օդանավակայան վերադարձի ճանապարհին: Նշվում է, որ կործանման վայրը դժվարամատչելի է եղել, այդ պատճառով ցամաքային ճանապարհով դեպքի վայր հասնելը շատ դժվար է եղել:

Հայտնի է, որ ավիաաղետից առաջ օդաչուն հաղորդել է «տեխնիկական անսարքության» և «այն շտկելու» իր փորձերի մասին:

Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են դրանում գտնված բոլոր մարդիկ: