Հուսիթները բալիստիկ հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ ուժերը Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հուսիթներ) շարժման խռովարարների կողմից արձակված բալիստիկ հրթիռներ են որսացել: Այս մասին հաղորդում է սաուդյան SPA գործակալությունը՝ հղում տալով արաբական կոալիցիային, գրում է РИА Новости-ն:
Կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Թուրքի ալ Մալիքին շարունակվող հարվածները «բարբարոսական հարձակումներ» է անվանել:
Համացանցում հրապարակվել են արձակված հրթիռների տեսագրությունը, որն արվել է Յանբու քաղաքում: Այն գտնվում Սաուդյան Արաբիայում Եմենի հետ սահմանից 900 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ այս քաղաքը խոշոր նավթային նավահանգիստ է:
#ينبع pic.twitter.com/PPmVAzTksH
— حنايا الأمس (@BeeroBero) February 20, 2020










