AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար

20:38 • 21.02.20

AntiFake.am-ը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար:

«Նպատակ ունենալով կանխարգելել հանրաքվեին ընդառաջ և դրա ընթացքում տեղի ունեցող խախտումները` AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում խախտումները ապացուցող և տեսաձայնագրությունները մեզ ներկայացնող անձանց պարգևատրելու համար։

Դրամահավաքի նպատակն է պարգևատրել բոլոր այն անձանց, ովքեր կներկայացնեն տեսաձայնագրություն կամ ձայնագրություն, որոնք կհաստատեն հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումները»,- ասվում է դրամահավաքի նախաձեռնման հայտարարության մեջ:

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում: