Ադրբեջանն Իտալիայից ուսումնական ինքնաթիռներ կգնի

17:07 • 21.02.20

Ադրբեջանն ու Իտալիան ընդլայնում են ռազմական ոլորտում համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Երկու երկրների միջև М-346 ինքնաթիռների ինտեգրացիոն համակարգերի ձեռքբերման վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել:

«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Leonardo S.p.A-ի միջև М-346 ինքնաթիռների ինտեգրացիոն համակարգերի ձեռքբերման մասին հուշագրով» փոխանակվել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Leonardo S.p.A ընկերության գործադիր տնօրեն Ալեսսանդրո Պրոֆումոն:

Հուշագիրը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` փետրվարի 19-ին Իտալիա սկսված պաշտոնական այցի շրջանակում: