Չեռնոգորիայում ուղղափառ հավատացյալները բողոքի երթ են անցկացրել ընդդեմ դավանանքի ազատության մասին նոր օրենքի

04:58 • 21.02.20

Մի քանի տասնյակ հազար ուղղափառ հավատացյալ հինգշաբթի երեկոյան բողոքի ակցիա է իրականացրել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում, գրում է ТАСС-ը: 

Հաղորդվում է, որ բողոքի ակցիա է դարձել չեռնոգորիական խորհրդարանի կողմից նախորդ տարվա երկրորդ կեսին ընդունած օրինագիխը, որը վերաբերում է դավանանքի ազատությանը և կրոնական համայնքների իրավունքներին:

IN4S պորտալը փոխանցում է, որ զանգվածային երթն ուղեկցվել է «Չենք տա մեր սրբությունները» կոչերով: Այն գլխավորել է եպիսկոպոս Զախումսկ-Հերցեգովինսկի Դիմիտրին

Նշվում է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև երկրի մի շարք այլ քաղաքներում: