Ամերիկաբնակ կատակերգուն գաճաճության պատճառով ծաղրուծանակի ենթարկվող 9-ամյա տղայի համար դրամահավաք է կազմակերպել և 200 000 դոլար հավաքել (տեսանյութ)

18:10 • 21.02.20

ԱՄՆ-ում stand-up ժանրի կատակերգուն ավելի քան 200 000 դոլար է հավաքել գաճաճության պատճառով ծաղրուծանակի ենթարկվող 9-ամյա ավստրալացի տղային «Դիսնեյլենդ» զվարճանքների այգի ուղարկելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը: 

Բրեդ Ուիլյամս անունով հայտնի կատակերգուն GoFundMe դրամահավաքության կայքում դրամահավաք է կազմակերպել Քուադեն Բեյլես անունով տղայի համար: Նրա մոտ նման միտք է ծագել համացանցում մեծ աղմուկ հանած տեսանյութից հետո, որում գաճաճ մի երեխա լաց է լինում և մորը խնդրում իրեն պարան տալ, քանի որ նա այլևս չի ցանկանում ապրել: Հայտնի է, որ երեխան այդ վիճակին է հասել ծաղրուծանակի ենթարկվելու պատճառով: 

Ուիլյամսը, որը նույնպես գաճաճ է, գրել է. «Ստեղծում եմ GoFundMe-ում էջը, որպեսզի Քուադենն իմանա, որ ծաղրը չի կարելի հանդուրժել, և նա հրաշալի մարդ է, որն արժանի է երջանիկ լինելուն»:

Ուրբաթ օրվա դրությամբ ավելի քան 9 000 մարդ արդեն նվիրատվություն է արել, և արդյունքում ընդհանուր մոտ 203 000 դոլար գումար է հավաքվել:

Քուադենը մեծ աջակցություն է ստացել հանրությունից և հայտնի աստղերից: 

«Ցանկանում եմ Քուադենին և նրա մորն ԱՄՆ ուղարկել, նրանց համար լավ հյուրանոց գտնել և «Դիսնեյլենդ» տանել»,- գրել է կատակերգուն դրամահավաքության կայքում:

«Սա միայն Քուադենի համար չէ, այլ ծաղրի ենթարկված ցանկացած մեկի համար… Եկեք Քուադենին ցույց տանք, որ աշխարհում լավը կա, և որ նրանք արժանի են դրան»,- նշել է նա:

 

Speaking to NITV in the wake of the viral footage, Quaden (pictured with his mum) encouraged others to stand up for themselves when face-to-face with a bully. 'If you get bullied, just stand up for yourself and don't listen to what they say,' he said

US comedian Brad Williams (pictured) set up a GoFundMe page for Quaden Bayles on Thursday after the boy's mother shared a video of him crying and saying he wanted to die

Quaden has received an outpouring of support from the public and celebrities including Hugh Jackman, and has since spoken out to encourage others to 'stand up for yourself'