Չինաստանում կորոնավիրուսի մասին նոր հեռախոսային խաղ են ստեղծել
Չինաստանի կառավարությունը WeChat մեսենջերային հավելվածում կորոնավիրուսի մասին Battle of Pathogens անունով խաղ է ստեղծել: Խաղը նման է Fruit Ninja-ին, միայն այստեղ պետք է «հաշիվներ մաքրել ոչ թե մրգերի, այլ վիրուսների հետ», հայտնում է South China Morning Post հրատարակությունը:
Խաղում վիրուսներն ակտիվորեն շատանում են և փոխում են տեսակը`այդպիսով բարձրացնելով խաղի բարդության մակարդակը:
Վիրուսներն անընդհատ հարձակվում են խաղացողի վրա, որը պետք է բժշկական դիմակներ և հակավիրուսային միջոցներ օգտագործի:
Նշվում է, որ չինական կառավարությունն այս խաղի ստեղծմամբ հետապնդել է երկու հիմնական նպատակ. առաջին կորոնավիրուսի կանխարգելումն է: Խաղը օգնում է օգտագործողներին ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչպես պաշտպանված լինել և ինչպես խուսափել վիրուսից:
Յուրաքանչյուր փուլն անցնելուց հետո օգտակար տեղեկատվությունը հայտնվում է գաջեթի էկրանին: Խաղը միտված է նաև նվազեցնել սթրեսի մակարդակը:










