Ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել է «RANoil» բենզալցակայանում. Shamshyan.com
Փետրվարի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 36 DA 059 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Բրազիլիայի հրապարակ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «RANoil» բենզալցակայանի տարածքում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










