Անգլիայում 102-ամյա տղամարդը դիմադրել ու իր տնից վռնդել է գողին (լուսանկար)
Անգլիայում 102-ամյա թոշակառուն կարողացել է դուրս քշել իր տուն մտած գողին: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
Դեպքը տեղի է ունեցել անգլիական Լինքոլնշիր կոմսության Լինքոլն քաղաքում: 102-ամյա Ջոնն ու իր 97-ամյա կինը` Ջոանը տանն են եղել, երբ նրանց դուռը թակել է անծանոթ մեկը: Նա ասել է, որ եկել է ստուգելու լուսավորությունը:
Թոշակառուն չի հավատացել նման բացատրությանն ու արգելել է տղամարդուն ներս մտնել: Դրանից հետո գողն ուժով բացել է դուռն ու փորձել է ներս մտնել: Նա մի քանի անգամ հարվածել է ծեր տղամարդուն, բայց վերջինս կարողացել է պատասխանել:
Արդյունքում անհայտ տղամարդը փախել է, իսկ թոշակառուի նախաբազկին մեծ կապտուկ է մնացել:
Թոշակառուն տեղեկացրել է, որ վերջին կես տարվա ընթացքում իրենց տունը երկրորդ անգամ են փորձում թալանել: Անցյալ անգամ կողոպտիչը ներկայացել էր որպես գազի ծառայության աշխատակից և գողացել էր պայուսակ և դրամապանակ:











