Սարի Թաղում փլուզվել է տան արտաքին պատը. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

09:02 • 21.02.20

Փետրվարի 20-ին, ժամը 14:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի  Սարի Թաղի 21-րդ փողոցի թիվ 2 տան հարևանությամբ գտնվող չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է և փակել մուտքը, առկա է կախված կառուցատարրի ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է թիվ 4 տան պարիսպը (մոտ 3 քմ), իսկ մնացած հատվածը (մոտ 5 քմ) թուլացած է: Տուժածներ չկան: