Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը` հայկական այբուբենի լուսանկարը հրապարակելով (լուսանկար)

17:29 • 21.02.20

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում հայերեն և թուրքերեն գրառումներով շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը:

«Մեր մայրենին մեր պատիվն է: Մայրենի լեզվի օրը շնորհավոր լինի»,- գրել է հայազգի պատգամավորը:

Գրառմանը կից Փայլանը հրապարակել է հայկական այբուբենի երկու նկար: