«Եկեք նշենք միասին». Շվեյցարիայի նախագահը երկրում նույն տարվա նույն օրը ծնված բոլոր քաղաքացիներին հրավիրել է իր ծննդյան խնջույքին

15:47 • 21.02.20

Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան որոշել է երկրում նույն տարվա նույն օրը ծնված քաղաքացիներին հրավիրել իր 60-ամյակի խնջույքին, գրում է The Local հրատարկությունը:

Այն համաքաղաքացիները, որնք որոշում կկայացնեն մասնակցել միջոցառմանը, պետք է գրանցվեն նախագահական կայքում և անձը հաստատող փաստաթղթի պատճենը ուղարկեն այդ հասցեով:

«Ուրախ կլինեի ստանալ ձեր գրանցումները ծննդյանս խնջույքի համար»,- հինգշաբթի Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է նախագահը:  

Սիմոնետա Սոմարուգան ծնվել է 1960 թվականի մայիսի 14-ին: Նախագահն իր ծննդյան օրը պատրաստվում է Շվեյցարիայի փաստացի մայրաքաղաք Բեռնի մերձակայքում նշել: Տոնակատարության մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

Նշվում է, որ պետության ղեկավարի հետ նույն օրը ծնվել է մոտ 260 շվեյցարացի:

Հիշեցնենք, որ Սիմոնետա Սոմարուգան Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարի 1-ին: