Գերմանիայում կկառուցվի Եվրոպայում «Tesla» էլեկտրական մեքենաներ արտադրող առաջին գործարանը. Դատարանը թույլատրել է դրա համար անտառ հատել

03:57 • 21.02.20

Գերմանիայում Բեռլինի և Բրանդենբուրգի Բարձրագույն վարչական դատարանը վերջնականապես մերժել է «Բրանդենբուրգի կանաչ լիգայի» և «Բավարիայի լանդշաֆտային կառավարման և տեսակների պաշտպանության հարցով ասոցիացիայի» հայցը, որով վերջիններս պահանջում էին դադարեցնել Եվրոպայում կառուցվող առաջին գործարանը, որն արտադրելու էր Իլոն Մասկի «Tesla» էլեկտրական մեքենաներ:

Ինչպես հայտնում է РБК-ն՝ համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի պաշտոնական կայքում:

Կազմակերպությունները համարում են, որ գործարանի համար անհրաժեշտ չափով անտառահատումը վտանգ է ներկայացնում տեղի բնությանն ու կարող է ջրամբարների ախտոտման պատճառ դառնալ:

Ավելի վաղ գերմանական դատարանը գործարանի կառուցման ժամանակավոր արգելք էր դրել