ԱՄՆ-ում դատարանը 40 ամսվա ազատազրկման է դատապարտել Դոնալդ Թրամփի ընկերոջը
Նախկին շոումեն, քաղտեխնոլոգ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընկեր Ռոջեր Սթոունը դատապարտվել է 3 տարվա և 4 ամսվա ազատազրկման, հինգշաբթի հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Սթոունը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ Կոնգրեսում կեղծ վկայություններ տալու, ինչպես նաև 2016-ին վկայի հասցեին ուղղած սպառնալիքների համար:
«Ըստ էության, պարոն Սթոունը անինքնավստահ մարդ է, որը կուրորեն ուշադրություն է փափագում»,- ասել է դատավճիռ կայացրած դատավորը:
Ըստ դատավճռի՝ քաղտեխնոլոգը պետք է բանտից դուրս գալուց հետո 2 տարի էլ պայմանական պատիժ կրի:
Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ Սթոունին առաջադրված մեղադրանքն անարդարացի է, և ամերիկացի նախկին փաստաբան Էնդի Մաքքեյբի օրինակն է ներկայացրել, որը 2016-ից 2018-ին զբաղեցնում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի տեղակալի պաշտոնը, և, Թրամփի խոսքով, «ստել էր ՀԴԲ-ին»:
“They say Roger Stone lied to Congress.” @CNN OH, I see, but so did Comey (and he also leaked classified information, for which almost everyone, other than Crooked Hillary Clinton, goes to jail for a long time), and so did Andy McCabe, who also lied to the FBI! FAIRNESS?
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 20, 2020










