Էբեկո հրաբուխն ակտիվացել է՝ արտանետելով մոխրի 2,8 կիլոմետր բարձրությամբ սյուն

10:06 • 21.02.20

Կուրիլյան Պարամուշիր կղզու հյուսիսային հատվածում գտնվող Էբեկո հրաբուխն ուրբաթ ակտիվացել է՝ արտանետելով մոխրի 2,8 կիլոմետր բարձրությամբ սյուն, գրում է ria.ru-ն:

«Ուրբաթ առավոտյան Պարամուշիրում էբեկո հրաբխի մոխրի արտանետում է տեղի ունեցել: Սյան բարձրությունը ծովի մակերևույթից հասել է 2,8 կիլոմետրի: Այն Էբեկոյից հյուսիս-արևելյան ուղղությամբ տարածվել է մինչև 6 կմ հեռավորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ ավիացիայի համար վտանգավորության «նարնջագույն» գունային կոդ է սահմանվել:

«Բնակչության կենսագործունեության համար վտանգ չկա»,- ասված է փրկարարների տարածած հաղորդագրության մեջ:

էբեկո հրաբխի արտանետումներ են գրանցվել սկսած 2016 թվականի հոկտեմբերի 20-ից: