Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը

17:54 • 22.02.20

Սիրիայում պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը քաղաքացիական տրանսպորտի համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդին:

«Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը պաշտոնապես բաց է տրանսպորտի համար և գտնվում է քաղաքացիների տրամադրության տակ»,-հայտարարել է նախարարը:

Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ավտոճանապարհը, որը կապում է Սիրիայի երկու խոշորագույն քաղաքները, բացվել է վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ` սիրիական բանակի հաջողությունների շնորհիվ: Սիրիական բանակին հաջողվել է ահաբեկիչներից մաքրել Հալեպի արևմտյան շրջաններն ու համանուն նահանգի զգալի մասը: