Մորեխներն Աֆրիկայից հետո սկսել են գրոհել Եմենը և Սաուդյան Արաբիան՝ ոչնչացնելով արոտավայրերն ու բերքը (տեսանյութ)

19:35 • 22.02.20

Աֆրիկայում սովորական դարձած տեսարանը՝ բազմաթիվ մորեխներով լի երկինքը, կարելի է տեսնել արդեն Միջին Արևելքի երկրներում:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, աֆրիկյան երկրներում, ինչպես օրինակ՝ Ուգանդայում, Քենիայում, Սոմալիում հացահատիկի բերքն ու արտովայրերը ոչնչացրած մորեխները պարսերով հասել են Եմեն և Սաուդյան Արաբիա:

Ինչպես երևում է համացանցում հայտնված տեսանյութերից, մարդիկ իրենք էլ հազիվ են փախչում մորեխների հարձակումից: Իսկ դաշտերում իրենց բերքը փրկելու համար տարբեր մեթոդների են դիմում միջատներին քշելու համար: Նրանցից ոմանք միջատների դեմ պայքարում են հատուկ թունաքիմիկատներով, ոմանք էլ ուժեղ ձայնի և աղմուկի միջոցով են փորձում վախեցնել մորեխներին: