Մոսկվայում աղբատար բեռնատարը կողաշրջվել է մեքենայի վրա

22:25 • 22.02.20

Մոսկվայի կենտրոնում շինարարական աղբ տեղափոխող բեռնատարի թափքն ընկել է տաքսի ծառայության մեքենայի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դեպքի վայրում գտնվող ականատեսին:

Ականատեսի խոսքով՝ բեռնված աղբատար կոնտեյներն ընկել է մեքենայի վրա Բոլշոյ Տուլսկի փողոցի շրջադարձի հատվածում: Երթևեկությունը պատահարի շրջանում բավականին բարդացել է կատարվածի հետևանքով:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային պարեկային ծառայության աշխատակիցներն ու շտապ օգնության հաշվարկը:

Պետավտոտեսչությունից հայտնել են, որ ոչ ոք չի տուժել, սակայն երթևեկությունը վերակագնել դեռ չի հաջողվում: