Կրակոցներ՝ Էջմիածնում. սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են կրակոցի մի քանի հետք. կասկածյալը նախկին ոստիկան է. shamshyan.com

14:41 • 22.02.20

Այսօր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 4 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։

Սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Կայքի տեղեկություններով՝ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։