Ուկրաինայում ռեկորդային քանակությամբ մաքսանենգ ծխախոտ են կալանել (տեսանյութ)
Ուկրաինայի և Ռումինիայի սահմանին իրավապահները ռեկորդային քանակությամբ մաքսանենգ ծխախոտ են կալանել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը:
Ծառայության տվյալներով Կրասնոիլսկի բնակիչները ապօրինի կերպով փորձել են Ռումինիա տեղափոխել 146 արկղ մաքսանենգ ծխախոտ: Մաքսանենգները փորձել են թաքնվել սահմանապահներից, բայց նրանցից մեկին հաջողվել է գտնել և բերման ենթարկել:
Նշվում է, որ մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժողությունը կազմում է 2-ից 2,5 միլիոն գրիվնա:
Սկսվել է հետաքննություն, պարզվում են դեպքի մանրամասները:










