Մենք ապրում ենք ոչ թե ազատ երկրում, այլ շների տնակում. Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսը քննադատել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումը
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից Ռոջեր Ուոթերսը մասնակցել է հաջակցություն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կազմակերպված լոնդոնյան երթին: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:
«Մենք ապրում ենք ոչ թե ազատ երկրում, այլ շների տնակում: Մենք հաչում և պոչով խաղում ենք ըստ օվկիանոսից այն կողմ գտնվող մեր տերերի հրահանգների»,- հայտնել է երաժիշտը՝ կասկած հայտնելով լրագրողի դեմ դատական գործընթացի արդարացիության նկատմամբ:
Ուոթերսը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արել դադարեցնել Ասանժի հետապնդումը:
Բողոքի ակցիայի ժամանակ նկատվել են նաև դիզայներ Վիվիան Վեսթվուդը, Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը: Ցուցարարներին շնորհակալություն են հայտնել Ասանժի հայրը՝ Ջոն Շիփթոնը, և WikiLeaks-ի գլխավոր տնօրեն Քրիսթին Հրաֆնսոնը:










