Մոսկվայի հյուսիսարևմտյան հատվածում տաքսու վարորդի և անցորդների միջև ծեծկռտուք է սկսվել, կրակոցներ են հնչել. կան տուժածներ

03:03 • 23.02.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Հյուսիսային Տուշինո շրջանում տաքսու վարորդը և անցորդները ծեծկռտուք են սկսել, որն ավարտվել է տրավմատիկ զենքից արձակված կրակոցներով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի տներից մեկի բակում այն բանից հետո, երբ վիճաբանության մասնակիցները չեն կարողացել միմյանց միջև բաժանել մայթը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ին՝ մոսկովյան ժամանակով 22:50-ին:  

Անցորդներից մեկի մոտ բժիշկները հայտնաբերել են գլխի շրջանում վնասվածք, իսկ մյուսի մոտ՝ ոտքի: Երկուսն էլ հոսպիտալացվել են: 

Հաղորդվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև տաքսու վարորդը: