Ուկրաինայում շուրջ հարյուր մարդ է հավաքվել Զելենսկու գրասենյակի մոտ՝ պահանջելով Արսեն Ավակովի հրաժարականը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, շուրջ 100 մարդ է հավաքվել նախագահի գրասենյակի մոտ՝ պահանջելով պաշտոնից հեռացնել նախարարին, ինչպես նաև նրան չշնանակել այլ ազդեցիկ պաշտոններում:
Ակտիվիստները հայտարարում են քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ հարձակումների հարցով հետաքննությունների արդյունքների բացակայության մասին, այդ թվում և Խերսոնում ակտիվիստուհի Եկատերինա Գանձյուկի սպանության գործով:
Նշվում է, որ ցուցարարները ցանկանում էին նախագահի գրասենյակի մոտ թողնել Ավակովի հրաժարականի պահանջով գրությամբ պաստառը, սակայն իրավապահները թույլ չեն տվել:
Ավակովը ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվել է 2014 թվականի փետրվարի 27-ին: Նրան վերանշանակել են 2019 թվականի օգոստոսի 29-ին: Նա մեկն է երկու նախարարներից, որոնք աշխատել են Պյոտր Պորոշենկոյի նախագահության օրոք և վերանշանակվել նախագահի պաշտոնում Զելենսկու ընտրությունից հետո:










