Գազայում իսրայելցի զինվորականները գնդակոծել են ռումբ տեղադրած պաղեստինցիներին
Իսրայելական բանակի զինծառայողները կրակ են բացել պաղեստինցիների վրա, որոնք փորձել են պայթուցիկ սարք տեղադրել Գազայի հետ սահմանին գտնվող բաժանարար ցանկապատի մոտ, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն։
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի զինծառայողները նկատել են երկու պաղեստինցիների, որոնք մոտեցել են Գազայի հատվածի հարավային մասում անվտանգության ցանկապատին և սկսել են պայքուցիկ սարք տեղադրել։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել»,- ասված է զինվորականների հաղորդագրության մեջ։
Բանակային մամուլի ծառայությունից հայտնել են, որ թիրախներին հաջողվել է չեզոքացնել։










