Ինդոնեզացի նախարարն առաջարկել է աղքատության դեմ պայքարել ամուսնությունների օգնությամբ

23:55 • 23.02.20

Ինդոնեզիայի մշակույթի և կրթության նախարար Մուհաջիր Էֆենդին առաջարկել է ունևոր մարդկանց ամուսնանալ աղքատների հետ և այդպիսով հաղթահարել անհավասարության խնդիրը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Երկրում այդ մոտեցումը տարածում չի գտնում մահմեդական կրոնական կանոնների համաձայն, որոնցից մեկն ասում է` «քեզ հավասար մեկին գտիր»: Նախարարի խոսքով՝ մարդիկ ճիշտ չեն մեկնաբանում կանոնը:

«Ի՞նչ կլինի, եթե աղքատներն այլ աղքատների փնտրեն: Աղքատների թիվն ավելի մեծ կլինի: Իսկ դա խնդիր է Ինդոնեզիայի համար»,- ասել է նախարարը:  

Պաշտոնյան նաև միջդասային ամուսնության մասին հատուկ օրենք ընդունելու և ոչ կայուն տնտեսական դրության մեջ գտնվող զույգերին աշխատանք գտնելու հարցում օգնելու պատրաստակամություն է հայտնել: