Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

12:58 • 23.02.20

Փետրվարի 23-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տնակի դուռը և հայտնաբերել Բորիս Ժ.-ի (ծնված 1938 թ.) դին: