Մոսկվայի օդանավակայաններում անհայտ պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

00:41 • 23.02.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթներ են հետաձգվել և չեղարկվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Яндекс. Расписания» հավելվածին:

Մոսկվայի ժամանակով 23:21-ին (երևանյան ժամով՝ 00:21), «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 6 և չեղարկվել 3 չվերթ:

«Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 5, և չեղարկվել 4 չվերթ:

Եվս 5 չվերթ հետաձգվել է «Շերեմետևոյում»:

«Ժուկովսկ»-ում թռիչքների ուշացումների կամ չեղարկման մասին տեղեկություն չի հաղորդվում:

Ներկայումս ուշացումների և չեղարկումների պատճառը հայտնի չէ: