Ամերիկյան ավիակիր նավը Սև ծով է մտել

22:56 • 23.02.20

Ամերիկյան «Ռոսս» ավիակիր նավը՝ համալրված Aegis համակարգերով, մտել է Սև ծով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրել են, որ Սևծովյան նավատորմի նավերը վերահսկում են ավիակրի գործողությունները:

Նշվում է, որ սա առաջին դեպքն է այս տարվա ընթացքում, երբ ամերիկյան նավը մուտք է գործում Սև ծովի ջրային տարածք: Անցյալ տարի ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծով են մտել 13 անգամ:

Մոնտրյոյի 1936 թվականի միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ոչ սևծովյան տարածաշրջանի երկրների ռազմանավերն իրավունք ունեն ջրային տարածքում գտնվել 21 օրից ոչ ավելի: