Սաուդյան Արաբիայում կին ռեփերին սպառնում են ձերբակալել Մեքքայի կանանց մասին երաժշտական տեսահոլովակի համար (տեսանյութ)

23:32 • 23.02.20

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոչ են արել ձերբակալել կին ռեփերին, որը վերջերս ներկայացրել է իր Mecca Girl (Մեքքայի աղջիկ») երգի տեսահոլովակը, որով գովաբանում է մահմեդական սուրբ քաղաքում բնակվող կանանց՝ նրանց անվանելով «հզոր և գեղեցիկ»:

Երգչուհին, որը հանդես է գալիս Asayel Slay անվան ներքո, տեսահոլովակը հրապարակել է անցյալ շաբաթ:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, սոցցանցի օգտատերերը զայրույթով են արձագանքել իշխանությունների հետապնդմանը՝ ղեկավարությանը «կեղծավոր» անվանելով:

Նշվում է, որ 2018-ին պահպանողական երկրի գահաժառանգ արքայազնը բարեփոխումների ծրագիր է սկսել, սակայն ակտիվիստները պնդում են, որ ճնշումները խոսքի ազատության ասպարեզում սաստկացել են:

Երգչուհու նոր տեսահոլովակը մեծ տարածում է գտել սոցցանցերում՝ #Mecca_Girl_Represents_Me to praise it («Մեքքայի աղջիկը ներկայացնում է նաև ինձ, գովաբանեք այն») հեշթեգի ներքո: