Կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր է դարձել
Ամերիկացի կինոռեժիսոր, 56-ամյա Քվենտին Տարանտինոյի և իր կնոջ՝ 36-ամյա մոդել Դանիելա Փիքի ընտանիքում լույս աշխարհ է եկել զույգի առաջին երեխան: Այդ մասին շաբաթ հայտնել է «Вести Израиль» պարբերականը:
Տղան ծնվել է Թել Ավիվի «Իխիլով» հիվանդանոցում:
Այն մասին, որ Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա, հայտնի էր դարձել նախորդ տարվա օգոստոսին:
Ռեժիսորը Դանիելա Փիքի հետ ծանոթացել է 2009-ին «Անփառունակ սրիկաները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2017-ին զույգը նշանադրվել էր, իսկ 2018-ին ամուսնացել:
Դանիելա Փիքը Իսրայելում ճանաչված երգիչ և կոմպոզիտոր Ցվիկի Փիքի դուստրն է:










