Սա հոլիվուդյան ֆիլմերի միջև երևացող համաճարակը չէ, և բոլոր վարակվածները չէ, որ ունենալու են ծանր սիմպտոմներ և անխուսափելիորեն մահանալու են. Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսի մասին
Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն: Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը և դրա պատճառով Իրանի հետ սահmանը փակելու վերաբերյալ խոսակցություններին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում»,- ասաց նա, ապա նշեց, հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը:
«Իմաստ էլ չկա, բայց այսօր և վաղը քննարկելու ենք նման հնարավորությունը, ինչպես արեցինք Չինաստանի դեպքում` հանելով ազատ վիզային ռեժիմը, և փաստացի մենք այսօր Չինաստանի քաղաքացի գրեթե չունենք Հայաստան մտնող»:
Նա, խոսելով նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին`նշեց, որ վարակի դեմ պատվաստում չկա, բայց դրանով վարակվելն ավելի վտանգավոր չէ, քան չպատվաստած վիճակում գրիպով վարակվելը:
«Դա չի նշանակում, որ մենք և ամբողջ աշխարհի առողջապահական հանրույթը պետք է պայքարի նոր վիրուսների դեմ: Այո՛, պետք է պայքարի, բայց դրա հետ մեկտեղ, զուգահեռ պետք է ինֆորմացիոն ճիշտ քաղաքականություն վարվի, որ մարդիկ հասկանան, որ սա հոլիվուդյան ֆիլմերի միջև երևացող համաճարակը չէ և բոլոր վարակվածները չէ, որ ունենալու են ծանր սիմպտոմներ և անխուսափելիորեն մահանալու են»,- ասաց նա:










