Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 հազար ԱՄՆ դոլար միայն պարգևավճար, իսկ ողջ նախարարությանը տրամադրել է մոտ 466 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար. Analitik.am

20:54 • 24.02.20

2019թ. ՀՀ արդարադատության նախարարը  ստացել է 13 միլիոն 598 հազար դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը՝ մոտավոր 16 000 ԱՄՆ դոլար,  ստացել է Ռուստամ Բադասյանը (2019թ. մինչև հունիս ամիսը ՀՀ արդարադատության նախարարն էր Արտակ Զեյնալյանը)։ Այս մասին տեղեկացնում է Analitik.am կայքը։

Բադասյանի պարգևավաճարի  չափը բոլոր ամիսներին կազմել է 1 342 հազար դրամ, բացի  հուլիս և հոկտեմբեր ամիսներից, երբ վերջինս ստացել է մոտ 1 200 հազար դրամ պարգևավճար։

2019թ. նախարարի տեղակալների պարգևավճարները կազմել են մոտ 42 միլիոն դրամ․ նախարարի առաջին տեղակալը 2019թ. ստացել է 13 միլիոն 406 հազար դրամ պարգևավճար՝ մոտ 28 100 ԱՄՆ դոլար։ 2019թ. մարտ ամսին նախարարի առաջին տեղակալը  ստացել է 3 միլիոն 222 հազար դրամ պարգևավճար։ 3 միլիոնից ավելի պարգևավճար է ստացել նաև նախարարի տեղակալներից մեկը՝ նորից մարտ ամսին։

2019թ. նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 հազար դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։ Ամենաշատ պարգևավճարները տրվել են մարտ ամսին՝ 10 միլիոն 83 հազար դրամ, իսկ ամենաքիչը՝ նոյեմբերին՝ 4 միլիոն 335 հազար դրամ։

2019թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 միլիոն դրամ, որից մոտ 60 միլիոնը տրամադրվել է աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, մոտ 320 միլիոնը՝ արտաբյուջետային միջոցներից։ Նախարարությունից նշել են, որ 2019-ին ամսական պարգևատրվել է միջինը 295 աշխատակից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: